Մոգերինի. Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն


21:30 , 18 փետրվար, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Առաջիկա երկու շաբաթներին Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ` Ազովի ծովում ցուցաբերած ագրեսիվ պահվածքի համար:

Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի քաղաքականության փոփոխությանը հասնելն է․ - «Առայժմ, սակայն, մենք Ռուսաստանի գործողություններում որևէ փոփոխություն չենք նկատում»: