«ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող մարդիկ». Հովհաննես Ազոյան


23:49 , 15 փետրվար, 2019

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթը ԱԺ-ում եւ գրել է.

«Դա նրանից է, որ ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող շատ շատ մարդիկ։ Պարոն Էդմոն Մարուքյան, ես ինքս լավ գիտեմ Ձեր ավանդը հեղափոխության հասունացման մեջ։ Ոմանց համար դա մեկ օր էր, իմ ու Ձեզ համար՝ տարիների աշխատանք՝ քրտնաջան ու վտանգավոր, իսկ ուրացողները շուտով կհայտնվեն կոտրված տաշտակի առաջ»: