21:30 , 15 փետրվար, 2019Այս մեքսիկացի ուսանողը, ում անունը Ջուլիան Ռիոս է, կանանց համար հանճարեղ կրծկալ է հնարել: Այն կարողանում է կրծքի քաղցկեղը հայտնաբերել հենց վաղ շրջանում:


Այս հայտնագործության համար տղան համաշխարհային մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել, որը կազմակերպել էր Global Student Entrepreneur Awards-ը:

Կրծկալն անվանում են EVA: Այն նախատեսված է այն կանանց համար, ովքեր գենետիկորեն հակված են կրծքի քաղցկեղի:
Հավաքած տեղեկությունը EVA-ն ուղարկում է ծրագրին, որը պետք է հեռախոսի մեջ ներբեռնել:

Ներքնազգեստը 200 բիոսենսոր ունի: Դրանք հետևում են կրծքի ջերմաստիճանին, չափի ու ձևի փոփոխությանը:

Ճշգրիտ արդյունք ունենալու համար կանայք կրծկալը պետք է կրեն շաբաթական 60-90 րոպե:

Ահա թե ինչպես է այն աշխատում․