Սեփական անճարունակությունը հասկանալով՝ կառավարությունը տնտեսական զարգացման, հետևաբար սպասվող տնտեսական ճգնաժամի խնդիրները բարդում է սեփական ժողովրդի վրա:
Վաղը, երբ խնդիրներ կառաջանան, վարչապետը կասի, որ մեղավորը ժողովուրդն է, քանի որ նրանք այդպես էլ չդարձան տնտեսական հեղափոխության ակտիվիստ:
Տանկերով և ավտոմատներով իշխանություն պահել նախ պետք է կարողանալ, այս անգամ կառավարությունը փոխվելու է, քանի որ այն չի կարողանալու լուծել մեր ժողովրդի խնդիրները:
Դա արդեն բոլորն են հասկանում, և նույնիսկ կարիք չի լինելու անելու այն, ինչ իրենք արեցին մեկ տարի առաջ նախորդների նկատմամբ: