Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկի հանրախանութը կամ ուղղակի՝ «Մանկական աշխարհ» (Photo)


03:51 , 13 փետրվար, 2019

Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկի հանրախանութը կամ ուղղակի՝ «Մանկական աշխարհ», 1970-ականների լուսանկար: Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 1935 թվականին, հանրախանութը բացվել է 1937-ին: Ճարտարապետներն են եղել Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը և Գևորգ Քոչարը (նախագծման աշխատանքներին մասնակցել է նաև Արսեն Ահարոնյանը):