Ադրբեջանի իշխանությունն արգելել է «Ղարաբաղ» կոմիտեի հանրահավաքը


02:46 , 13 փետրվար, 2019

Բաքվի իշխանությունը չի արտոնել փետրվարի 16-ին նախատեսված «Ղարաբաղ» կոմիտեի հանրահավաքը։ Հանրահավաքի հիմնական պահանջն ուղղված էր լինելու երկրի ղեկավարությանը, որպեսզի նրանք արդեն լուրջ քայլերի դիմեն Արցախի հարցի լուծման և տարածքները վերադարձման համար։

Բաքվի քաղաքապետարանը մերժել է հանրահավաքն անկացնելու հայտն, ու դա պատճառաբանվել է նրանով, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն կատարել է այդ քայլերը, որպեսզի վերականգնի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ու, ըստ քաղաքապետարանի, այդ քայլերը բոլորի համար տեսանելի են, այդ պատճառով հանրահավաք իրականացնելու կարիք չկա։