2018 թվականին Հայաստանում տեքստիլի արտադրությունն աճել է 77%-ով


19:30 , 11 փետրվար, 2019

Armtimes.com-ը գրում է.

2018 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանում մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 77%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում, ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերությունն աճել է 10%-ով:

Սննդամթերքի արտադրությունն աճել է 10.3%-ով, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 8.4%-ով: