Փետրվարի 17-ին ՀՀ 20 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, 8-ում՝ արտահերթ


19:20 , 10 փետրվար, 2019

Armtimes.com-ը գրում է.

Փետրվարի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Այս մասին հայտնում է ԿԸՀ կայքը։

Մարզերի 20 համայնքներից 8-ում արտահերթ ընտրություններ են լինելու։

Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Ուրցաձոր, Մալիշկա, Աշոցք, Տեղեր, Օհանավան, Արեւաբույր, Ուրցաձոր, Վարդաշեն, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Վարդանաշեն, Ակունք, Վարդենիս, Ձորագետ, Նոր Գեղի, Քաղսի, Աշոցք, Հառիճ, Մալիշկա, Ակնաղբյուր, Ծաղկավան համայնքներում։