18:00 , 8 փետրվար, 2019Kentron.tv-ն գրում է.
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին: Օրեր առաջ Արցախ կատարած այցի ընթացքում բարձրաձայնվել էր զորամասերում մարզվելու անհրաժեշտության և մարզական գույքի բացակայության խնդիրը: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում խոստացել էր, որ հարցին լուծում կտրվի ամենասեղմ ժամկետներում: Այսօր արդեն մեր թիկունքը պահող զինվորները մարզվում են ժամանակակից մարզագույքով ու մարզասարքերով: Մանրամասները՝ տեսանյութում: