Էդ ադրբեջանցի լրագրողին, որ թույլ եք տալիս՝ գա Հայաստան, ապա բարի եղեք նաև նրան Հայաստանում տիրություն անել։ Հասկացանք՝ խաղաղության մթնոլորտ, էլ ես շատ գիտեմ ինչ, բայց էդ ձեր «խաղաղասեր» լրագրողը հելել-գնացել ա Ցեղասպանության թանգարան, որտեղ ոչ մեկ իրեն հարցազրույց չի տվել, ուղղակի փոքրիկ էքսկուրսիա են կազմակերպել տարածքում, ինքն էլ իրա խելքից դուրս հոդված ա գրել։
Դե, իրան մեղադրելու չի, ավելին՝ իրանից սպասելու է նման բան, բայց ով որ զբաղվում ա էդ մարդկանցով, թող գոնե ուշադիր լինեն ու գոնե մինիմալ հարցազրույցներ կազմակերպեն, որ թշնամու երկրի ներկայացուցիչ լրագրողները գոնե մեր հողի վրա իրանց սրտով հոդվածներ չգրեն։