Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ


03:48 , 7 փետրվար, 2019

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հրամանով Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն անցել են հերթական զորավարժությանը, որն իրականացվում է համակարգիչներով:

Զինված ուժերի ռազմական խաղերի կենտրոնում մեկնարկել են համակարգչային օժանդակությամբ հրամանատարական կազմով զորավարժություններ:

Հասանովը փորձում է տարատեսական ռազմական խաղերի և համակարգիչների օգնությամբ բարձրացնել իր ենթակայության տակ գտնվող հրամանատարների մարտունակությունը: Սրան զուգահեռ՝ ադրբեջանական բանակի ենթակայության տակ գտնվող կայքերը շարունակում են տարածել անհանդուրժողականության կոչեր: