Հորմոններ, որոնք ավելորդ քաշի պատճառ կարող են դառնալ


08:10 , 7 փետրվար, 2019

Նիհարելու համար միայն առողջ սնուդը բավական չէ։ Կարևոր է նաև, որ ձեր հորմոնները լինեն հավասարակշռված։

Թեև ավելորդ քաշից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այնուամենայնիվ, առաջադրանքն ավելի կբարդանա, եթե դուք հորմոնալ անհավասարակշռություն ունենաք։ Հորմոնները ղեկավարում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են նյութափոխանակությունը, բորբոքումը և այլն։

Հորմոնների հավասարակշռությունը կարող են խախտել սթրեսը, գենետիկ դասավորվածությունը, սխալ ապրելակերպը, ինչը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, հանգեցնում է մարսողական համակարգի խանգարման, անկառավարելի սովի և, վերջիվերջո, ավելորդ քաշի։

Այս հորմոնները հաճախ դառնում են քաշի ավելացման պատճառ։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի դրանք հավասարակշռվեն։

Ինսուլին

Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից։ Այն կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը։

Եթե դուք տառապում եք ավելորդ քաշից, նշանակում է, որ ինսուլինն անհավասարակշռության մեջ է գտնվում՝ ինչի պատճառով դժվարանում է նիհարելը։

Միևնույն ժամանակ, եթե դուք քաղցրի սիրահար եք, նշանակում է, որ ձեր ինսուլինը նորմայից ավել է աշխատում, որպեսզի արյունը ազատի շաքարից։ Ավելորդ շաքարն էլ պահպանվում է ճարպի տեսքով։

Ինչպե՞ս կարգավորել ինսուլինը

Լեպտին

Սովորաբար լեպտին հորմոնը մեզ հաղորդում է, որ արդեն հագեցել ենք։ Սակայն շաքարով հարուստ սնունդ շատ օգտագործելու պատճառով ավելորդ ֆրուկտոզը վերածվում է ճարպի, որը տեղ է գտնում երիկամների, փորի և մարմնի այլ շրջաններում։

Ճարպի բջիջները սկսում են շատ լեպտին արտադրել, և որքան ավելանում է շաքարի օգտագործումը, այնքան ավելանում է նաև լեպտինի արտադրությունը։ Օրգանիզմը լեպտինի հանդեպ քիչ զգայուն է դառնում, և ուղեղը դադարում է նրանից հագեցվածության ազդանշաններ ստանալ։

Ինչպե՞ս նվազեցնել լեպտինի քանակը

Գրելին

Այս հորմոնը հայտնի է որպես «քաղցի հորմոն», այն խթանում է սնվելու ցանկությունը և մեծացնում է կուտակվող ճարպի քանակը։ Այն հիմնականում արտադրվում է ստամոքսում, որոշ քանակությամբ՝ նաև բարակ աղիքում, ուղեղում և ենթաստամոքսային գեղձում։

Արյան մեջ գրելինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել քաշի ավելացման, իսկ ճարպակալմամբ տառապող մարդիկ ավելի զգայուն են դառնում այս հորմոնի հանդեպ։

Ինչպե՞ս նվազեցնել գրելինի մակարդակը