Ադրբեջանի քաղաքացին դիմել է Արցախի ԱԳՆ՝ Արցախի քաղաքացիություն ստանալու խնդրանքով


23:10 , 6 փետրվար, 2019

Artsakhpress.am-ը գրում է.

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեց ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն: