Այսօր ֆուտբոլի պատմության ողբերգական օրերից մեկն է


11:09 , 6 փետրվար, 2019
1958 թվականի այս օրը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները տուն էին վերադառնում Չեմպիոնների գավաթի «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպումից, եւ Գերմանիայի Մյունխեն քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալու երրորդ փորձից հետո ինքնաթիռը վթարի է ենթարկվում։ Արդյունքում տեղում զոհվում է 21 հոգի, ևս երկուսը մահանում են հետագա օրերի ընթացքում։ Ողջ մնացածների թվում էր անգլիական ֆուտբոլի ապագա լեգենդ Բոբի Չարլթոնը։