5 տեսարժան վայրեր, որոնք անհետացել են մարդու գործունեության արդյունքում (Photo)


01:14 , 6 փետրվար, 2019

Մեր օրերում զբոսաշրջային տեսարժան վայրերի հայտնի լինելը հիմնականում կախված է սոցիալական ցանցերից։ Ճանապարհորդների 50%-ը խոստովանել է, որ համացանցային գովազդները և տեղեկությունները մեծ ազդեցություն են ունեցել իրենց ճանապարհորդությունների վրա։ Սակայն այդ տեսարժան վայրերի համար հայտնի լինելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Խնդիրը պատերը ներկելը կամ աղբը չէ, որոնք իրենցից հետո թողնում են զբոսաշրջիկները։ Զբոսաշրջիկները վնասել կարող են նաև այլ կերպ․ երբեմն միայն շնչելն էլ բավական է։

Մայ Բեյ ծովածոց, Թայլանդ

Այս վայրը զբոսաշրջիկների համար հայտնի է դարձել հատկապես Լեոնարդո դի Կապրիոյի «Ծովափ» ֆիլմից հետո։ Ֆիլմից հետո այցելուների թիվը հասնում էր օրական 5 հազարի։ Արդյունքում 2018 թվականի հունիսին իշխանությունները ստիպված անորոշ ժամանակով փակեցին մուտքը՝ էկոհամակարգը վերականգնելու համար։

Կորալներ, Ծննդյան կղզի, Ավստրալիա

10 ամսվա ընթացքում կորալների շուրջ 90%-ը ոչնչացվեց։ Կորալների մի մասը ոչնչացան, իսկ մյուս մասն էլ խունացան։ Այս ամենի մեղավորը ջերմային սթրեսն է, որն առաջացել է եղանակային փոփոխությունների հետևանքով։

Ալտամիրա քարանձավ, Իսպանիա

Այցելուների համար այն փակվել է 2002 թվականին։ Զբոսաշրջային մեծ խմբերն իրենց շնչելով փչացնում էին նկարները․ գոլորշին և ածխաթթու գազը նկարների վրա բորբոսի առաջացման պատճառ էին դառնում։ 2001 թվականին քարանձավի մոտակայքում կառուցել են թանգարան և քարանձավի կրկնօրինակը, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել գեղեցիկ պատկերները։

Պոոպո լիճ, Բոլիվիա

Լիճն ամբողջովին ցամաքել է 2016 թվականին։ Ցամաքելու պատճառը եղանակային փոփոխություններն ու զարգացող գյուղատնտեսությունն էր։ Հետաքրքիր է, որ լիճը երկրորդ անգամ է ցամաքում։ Առաջին անգամ այն ցամաքել է 1994 թվականին, այնուհետև անձրևների շնորհիվ այն կրկին լցվել է ջրով։

Արվեստի կամուրջ, Փարիզ

Այս հայտնի կամրջի վրա այնքան շատ «սիրո կողպեքներ» կան, որ նրա քաշը հասել էր 45 տոննայի։ Քաղաքի իշխանությունները Սենան աղտոտումից փրկելու (հազարավոր բանալիներ էի նետվում նրա մեջ) և կամրջի հավանական փլուզումը կանխելու համար ստիպված հեռացրին բոլոր կողպեքները և տեղադրեցին ապակե վահանակներ, որպեսզի մարդիկ չկարողանան նոր կողպեքներ կախել։