«Քաղաքապետարանը փողոցներից կվերացնի գեշ մարմնավաճառներին». ԱրմՔոմեդի


14:36 , 5 փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ  Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը խոստանում է մինչև տարվա վերջ վերացնել քաղաքի արտաքին տեսքը աղավաղող մարմնավաճառներին։

«Մեր 2800-ամյա քաղաքին հարիր չեն փողոցներում գռեհիկ պահվածքով շրջող և անբարոյական կյանք քարոզող գեշ մարմնավաճառները»,- նշեց քաղաքապետը։

Մինչև 2019-ի դեկտեմբերի վերջ քաղաքապետարանը խոստանում է փողոցներից մաքրել քաղաքի արտաքին տեսքին ոչ համահունչ արտաքինով մարմնավաճառներին։ Ոստիկանությունն արդեն ստացել է համապատասխան հրաման։ Քայլը ողջունել է Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը․ «Մեր եկեղեցին խստորեն դատապարտում է գեշ մարմնավաճառների գործունեությունը Երևանում։ Օր առաջ պետք է քաղաքը մաքրել այդ արատավոր երևույթից»։

Ըստ նախնական ծրագրի՝ աշխատանքները կսկսվեն Կենտրոն համայնքում, իսկ վերջին փուլը կիրականացվի Երրորդ մասում։