Պարզվեց, որ իսպանական ձվածեղը հայկականից տարբերվում է նրանով, որ բուլղարական պղպեղ են դնում մեջը


04:46 , 4 փետրվար, 2019

Եվրամիութենական ձվածեղը

Դեռ Սովետի ժամանակներից միշտ հավեսով ուսումնասիրել եմ սրճարանների եւ ռեստորանների մենյուները։ Էսօր Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկի ճաշացանկում տեսա հետաքրքիր բան՝ ԻՍՊԱՆԱԿԱՆ ձվածեղ։ Շատ հետաքրքրեց՝ ինչպես են իսպանացիները ձվածեղ սարքում, որ ծայրից են ջարդում ձուն, ինչով է իսպանական ձվածեղը տարբերվում հայկական ձվածեղից։ Պարզվեց, որ ԻՍՊԱՆԱԿԱՆ ձվածեղը ՀԱՅԿԱԿԱՆԻՑ տարբերվում է նրանով, որ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ պղպեղ են դնում մեջը։