Պետական սիմվոլների փոփոխություն նախաձեռնելու իրավունք ունի միայն այն ուժը, որը վաստակել է այդ իրավունքը. Երվանդ Վարոսյան


16:51 , 3 փետրվար, 2019
Պետական սիմվոլների փոփոխություն նախաձեռնելու իրավունք ունի միայն այն ուժը, որը վաստակել է այդ իրավունքը, վաստակել է բոլոր ոլորտներում համարձակ ու մտածված ռեֆորմներ իրականացնելով, այդ ռեֆորմներում հաջողելով, շարքային քաղաքացու կյանքի որակն ու երկրի մակարդակն էականորեն բարձրացրացնելով։
Հ.Գ. ամենագեղեցիկ խորհրդանիշն անգամ առաջխաղացում չի ապահովի, մինչդեռ էապես նոր դեմք արդեն ունեցող պետությանը գուցե նոր խորհրդանիշներ պետք լինեն։