Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեռ առաջնագծում է


01:47 , 2 փետրվար, 2019

Ադրբեջանի նախագահի հրամանով արդեն երկու օր է՝ առաջնագծում են գտնվում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախարար Հասանովն այս անգամ ծանոթացել է առաջնագծին մոտ կառուցվող ռազմական օբյեկտների շինարարական աշխատանքների ընթացքին և համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնյաների:

Անկախ ամեն ինչից՝ այս բանակցությունների ընթացքում սրա առաջնագծում լինելը հավելյալ ուշադրության և զգոնության պատճառ պետք է դառնա, քանի որ Ալիևի հրամանով Հասանովը երբեք անիմաստ իր ենթակաների հետ չի բարձրանում առաջնագիծ, հատկապես շինարարական աշխատանքներ ստուգելու: