Հաագայում գազի պայթյունից հայ չի մահացել. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունը հերքում է


20:40 , 1 փետրվար, 2019

24news.am-ը գրում է.

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը թվիթերյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հաագայի գազի պայթյունից զոհեր չեն եղել:

«Հայցելով հանրության ներողամտությունը` տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրիմացության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի արտահոսքից զոհված երիտասարդի հարազատները», - հայտնում են դեսպանությունից:

Հիշեցնենք, որ Հաագայում հունվարի 27-ին գազի պայթյունից փլուզվել էր եռահարկ բնակելի շենքի մի հատվածը, որի հետևանքով, ըստ նախանական տեղեկության, մահացել էր 3 մարդ։

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը լուր էր տարածել, որ շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996 թ. ծնված ազգությամբ հայ է։