Կարո՞ղ է ոստիկանությունը կրոնական ատելություն տարածելու հոդվածով քրեական գործ հարուցել Արայիկ Հարությունյանի նկատմամբ


14:50 , 1 փետրվար, 2019
Սիրտս մի տեսակ անհանգիստ է Արայիկ Հարությունյանի համար։ Ասում եմ՝ կարո՞ղ ա ոստիկանությունն իր նկատմամբ էլ Կրոնական ատելություն տարածելու մասին հոդվածով քրեական գործ հարուցի։ Ոստիկանությունը հիմա տենց հարցերով էլ է սկսել զբաղվել էլի։ Արայիկն էլ, ըստ իս, ամենախորն ու անթաքույց ատելություն է տածում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, դա չի թաքցնում, ու դա աստիճանաբար վեր է ածում պետական մակարդակով տարվող քաղաքականության։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և օբյեկտիվ մտահոգությունը։