«Առավոտ». Թող ամեն մեկն ինքը որոշի, թե իր երեխան ինչ արժեքներով պետք է դաստիարակվի


11:30 , 30 հունվար, 2019

«Առավոտն» իր խմբագրականում գրել է. «Ի՞նչ գործ ունեն քահանաները դպրոցում» հարցը, որը վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա դարձավ, ունի բազմաթիվ պատասխաններ՝ սկսած Սահմանադրության վկայակոչումից, վերջացրած բարձրագոչ բարոյական խրատներով...

Նույնը՝ հոգևոր դաստիարակությունը: Ես ուզում եմ, որ իմ երեխայի հետ շփվի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը՝ եթե նա իսկապես նվիր­ված է իր ծառայությանը: Ես չէի ուզենա, որ հոգև­որ թեմայով իմ երեխաների հետ զրուցի հին մտա­ծողությամբ դասատուն, որին պարզապես հավելյալ «ժամեր են գրել»՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի տեսքով, դա երեխաներին աթեիստ դարձնելու ամենաուղիղ ճանապարհն է: Իսկ շփվե­լու թեման չպիտի լինի այն, թե երբ, որ թվին որ կաթողիկոսն է որ աթոռը կամ հակաթոռը հիմնել, դրա համար կա հայ ժողովրդի պատմություն:

Թե­ման պետք է լինի այն, ինչ միավորում է բոլոր հիմ­նական հոգևոր ուսմունքները՝ բարություն, սեր, կա­րեկցանք, աշխատասիրություն, ինչպես նաև՝ ատելության, նախանձի, խանդի, ցասման մերժում: Բայց շատ հնարավոր է, որ լինեն ծնողներ, որոնք այդ ամենի մասին լսել անգամ չեն ուզում: Թող հայտարարեն, որ նրանք այլ արժեքներ են դավա­նում և չթողնեն իրենց երեխաներին այդ դասերին: Ամեն մեկի որոշելիքն է:

...Կիրակի իմ տան դուռը թակեցին երկու լավ հագնված և լավ շպարված կանայք և ասացին, որ նրանք մտածում են Աստծո որոշումների մասին: Ես ներողություն խնդրեցի և դուռը փակեցի: Ես էլ եմ մտածում, բայց՝ միայնակ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: