«Եվրատեսիլ 2019»-ում Ֆրանսիան կներկայացնի անդրոգին բլոգերը (Video)


15:30 , 29 հունվար, 2019
«Եվրատեսիլ 2019» երգի համաեվրոպական մրցույթում Ֆրանսիան կներկայացնի Բիլալ Հասանի անունով անդրոգին բլոգերը, հայտնում է Paris Match-ը: Տասնիննամյա երիտասարդը, որը հինգ տարեկանից սկսած երգում է, իսկ հիմա էլ յութուբյան ակտիվ բլոգեր է, ներկայանալու է Roi («Թագավոր») երգով:

Աղբյուրը նկատում է, որ Հասանիի արտաքինն ու պահվածքը, ինչպես նաև սեռական կողմնորոշումն ակտիվորեն քննարկվում են սոցցանցերում: Միայն Twitter-ում նրա վերաբերյալ 1600-ից ավելի վիրավորական գրառում է արվել: Նշվում է, որ Բիլալ Հասանին ծնվել է 1999թ. Փարիզում. նա ծագումով մարոկացի է:

Հասանին «Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան ներկայացնելու համար պայքարել է 17 մրցակցի հետ: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթն անցկացվելու է Թել Ավիվում: