«Պարզվեց՝ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, բանակային մի երկու լուսանկար հրապարակելու գայթակղությանը չդիմացա». Զոհրաբ Եգանյան (Photo)


13:27 , 28 հունվար, 2019

Այսօր պարոն Վանեցյանի մոտ հերթական քննարկմանն էինք։ Բնականաբար, ֆուտբոլային քննարկումներից առաջ շնորհավորեցինք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ, ես էլ տեղեկացրի, որ սոցցանցերում ֆլեշմոբ է, ու մարդիկ իրենց ծառայության տարիների լուսանկարներն են հրապարակում։ Պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի երկու լուսանկար հրապարակելու գայթակղությանը չդիմացա: Հեռավոր 1997թ. )))