Երբ կոստյում հագածները փորձեն խաղեր տալ, հենց նույն պահին բուշլատով տղերքը կրկին ոտքի կկանգնեն ու ինքնաձիգը դեմ կտան


06:44 , 28 հունվար, 2019

Մեր բանակի հիմքը ամրացնող հերոսս՝ Ադամը:

Մեր բանակն ինչ ասես, տեսել է՝ պատերազմ, հաղթանակ, Մոնթեից մինչև Ադամ: Պետությունն անվտանգ պահում է բանակը, իսկ բանակն անվտանգ պահում են Ադամներն ու Մոնթեները՝ իմ հերոսները, ովքեր կյանքի ու արյան գնով պահեցին այս հողը, որի վրա մենք պետք է ապրենք ու պաշտպանենք:

Տղերքը բուշլատով պահել են սահմանը, բայց երբ կոստյում հագածները փորձեն խաղեր տալ, հենց նույն պահին բուշլատով տղերքը կրկին ոտքի կկանգնեն ու ինքնաձիգը դեմ կտան:

Շնորհավոր տոնդ, հերոսս: