Հունվարի 29-ին Երևանի ավագանին քննարկելու է 1 ամիս առաջ մերժած առաջարկները


13:30 , 26 հունվար, 2019

Lragir.am-ը գրում է.

2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 14.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված են նաև մի շարք կազմակերպությունների ու անձանց ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին դեմ էր քվեարկել ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալուն: