Ինչո՞ւ են դեռահաս աղջիկները ձգտում առավել ազատ ու սանձարձակ երևալ (Video)


21:57 , 7 հունիս, 2013

Ես մեծ եմ, ես ամեն ինչ գիտեմ, ես ճիշտ եմ, ես ամեն ինչ կարող եմ: Ես… Ես… Ես… Ես տասնչորս տարեկան եմ: Ծնողների և երեխաների միջև կոնֆլիկտներն ու վեճերը հենց այս տարիքում են սկսում: 
Հոգեբանները զգուշացնում են՝ հարգեք և հաշվի նստեք ձեր երեխայի հետ. նա արդեն ձևավորվում է որպես անհատ:  

Սակայն հենց այս տարիքում ու իրեն շրջապատին ներկայացնելու ձգտումը դեռահասին ստիպում է դեմ գնալ հասարակական կարծիքին ու սահմանված բարքերին: 
Այսօր «Ազատ գոտում» քննարկելու ենք, թե ինչու են հատկապես դեռահաս աղջիկները ձգտում առավել ազատ ու սանձարձակ երևալ: