«Շնորհավորում եմ» բոլորիս ևս մեկ անգամ տեղեկատվական հարթակում թշնամուց հետ ընկնելու առթիվ, բարեկամներս


02:45 , 25 հունվար, 2019

«Շնորհավորում եմ» բոլորիս ևս մեկ անգամ տեղեկատվական հարթակում թշնամուց հետ ընկնելու առթիվ, բարեկամներս:

Ադրբեջանական կողմը գործողության մեջ է դրել narcokarabakh.net կայքը ու ինչքան ուժ ունի, այս հարթակում տարածում է և տարածելու է ապատեղեկատվություններ՝ կապված Արցախի հետ: Կայքն այս պահին աշխատում է անգլերեն լեզվով:

Կայքի միջոցով ապատեղեկատվություններ են տարածում նաև «Արցախում մարդկանց թրաֆիքինգի», «զենքի ապօրինի առևտրի», «փողերի լվացման», «ոսկու կանտրաբանդայի» և այլնի մասին։

Բա մե՞նք: Մենք ի՞նչ: Փող չունենք, ձև չունենք, ՓՈՂ ՉԿԱ, գործ չկա, դա մեզ պետք չէ: Կխոսեն, կանցնի, կգնա: Խելքդ ինչի՞ հետ ես դրել: Ուֆ, աման, արա: