Մերձմոսկվայում տեսախցիկը ֆիքսել է կնոջ դաժան սպանությունը (Video)


11:28 , 24 հունվար, 2019

Մերձմոսկովյան Շչյոլկովո շրջանում վերահսկման տեսխցիկները ֆիքսել են կնոջ դաժան սպանության տեսարանը սուպերմարկետի կայանատեղիում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տեսագրությունում երևում է, թե ինչպես է չարագործը սպասում իր զոհին, այնուհետև նրան տապալում է գետնին և սկսում ծեծի ենթարկել: Կինը դիմադրում է, փորձում է ազատվել հարձակվողից և փախչել, սակայն ապարդյուն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողի մոտ դանակ է եղել: Կինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Կատարվածի հանգամանքները պարզվում են: