Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է


13:26 , 24 հունվար, 2019
Այսօր Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Ն.Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Շնորհավորում եմ մեր հանրության առողջ հատվածին նման փոքր, բայց հաճելի հաղթանակի կապակցությամբ: