Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարց դրված չէ․ Ալիև


20:10 , 22 հունվար, 2019

24news.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ առայժմ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին հարց դրված չէ:

«Այդ հարցը դեռևս բանավիճային փուլում է»,- ասել է Ալիևը Դավոսում։