Պահանջների ու օրակարգի անհստակությունը բնորոշ են հիբրիդային կամ ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների բողոքային մշակույթի առաջին շրջանին


12:38 , 22 հունվար, 2019

• Սինկրետիզմը, պահանջների ու օրակարգի անհստակությունը, «քաղաքակա՞ն, թե՞ քաղաքացիական», «առանձին հա՞րց, թե՞ գլոբալ խնդիրներ» հակամարտը բնորոշ են հիբրիդային կամ ավտորիտար ռեժիմ ունեցող բոլոր երկրների բողոքային մշակույթի առաջին շրջանին։ 
• Եթե պնդումը տեղայնացնենք Հայաստանի օրինակի վրա, ապա կհիշենք, որ ԽՍՀՄ մայրամուտին ՀԽՍՀ-ում առաջին ցույցերն սկսվեցին կրթական ռեֆորմի և բնապահպանական հարցերի շուրջ, մինչև մի գեղեցիկ օր մեկը չասաց․ «Բա գիտե՞ք, որ Ղարաբաղի հարց ա բացվել»։ Նույն գիծը նկատելի էր նաև Թռչկանի ակցիաներից սկսած մինչև «Էլեկտրիկ Երևան» ու ՊՊԾ գնդի գրավման անցքերը։
• Բաքվի մայիստասնիննյան ցույցի մասնակից Ռովշան Մուրադն այսպես է նկարագրում իր և ընկերների մասնակցությունը․ «2005 թ․-ից սկսած՝ ժողովրդի ամենափառահեղ բողոքի ցույցը։ Պահանջեցինք Մեհմանի գլխավորությամբ բոլոր քաղբանտարկյալների և Ղարաբաղի ազատությունը։ Փա՜ռք մեր պայքարող քաղաքացիներին»։ Հղումն՝ այստեղ։