Բացառիկ պատմական լուսանկար


11:43 , 17 հունվար, 2019

Գրիգոր Խանջյանը, Շահան Նաթալին և Պարույր Սևակը՝ Կոմիտասի և Հայոց մեծ եղեռնի մասին պատմող Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի համար Խանջյանի կատարած նկարազարդումներից մեկի ֆոնին: Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) «Նեմեսիս» պատժիչ գործողության ղեկավարն է հանդիսացել, որի ընթացքում հայտնաբերվել և հայ վրիժառուների կողմից գնդակահարվել են 1915 թվականի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները:

1960-ականների կեսերին արված լուսանկարը Կորյուն Շեկոյանի ֆեյսբուքյան էջից է: