Հին ճաշացանկերը միշտ էլ հետաքրքիր են (Photo)


02:44 , 17 հունվար, 2019

Հին ճաշացանկերը միշտ էլ հետաքրքիր են: Օրինակ՝ հիմա կարող ենք տեղեկանալ, թե ինչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում 1908 թվականին: Իսկ այս ամենի նախապատմությունը սա է եղել. կաթողիկոս Խրիմյան Հայրիկի մահից հետո՝ 1908-ին, Էջմիածնում գումարվել էր Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողով, որն Ամենայն հայոց նոր կաթողիկոս ընտրեց Մատթևոս Իզմիրլյանին: Արխիվային այս ուշագրավ փաստաթուղթը ներկայացնում է այդ ժողովին մասնակցած կրոնական պատվիրակների համար տրվող պատգամավորական ճաշկերույթներից մեկի ճաշացանկը.

ՄԵՆՅՈՒ, ՆԱԽԱՃԱՇ. Երևան, 3 նոյեմբերի, 1908 թ.
1. Իշխան ձուկ (Սևանա լճից)
2. Արգանակ-ժուլիեն՝ կարկանդակով
3. Փլավ՝ կաքավով
3. Հնդկահավ տապակած
4. Պլոմբիր և պաղպաղակ
Մրգեղեն, սուրճ, թեյ

Պատկերը՝ Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից: