Պարսկալեզու տիրույթում, բացի թուրքական «TRT»-ից, որևէ լրատվամիջոց ղարաբաղյան հողերն Ադրբեջանին վերագրող որևէ միտք չի տարածել


01:46 , 17 հունվար, 2019

Հակառակորդին նաև պետք է հարգել։ Այն բացառիկ դեպքերից է, երբ դժկամությամբ, բայց կարելի է ծափահարել Բաքվի բռնապետի քարոզչամեքենային։

Ադրբեջանական նաև պաշտոնական աղբյուրներով տարածված ապատեղեկատվությունն առ այն, որ Բաքվում գտնվող Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իբր նշել է, թե «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական», մուտք է գործել նաև իրանական «IRNA» լրատվական գործակալության կայքի ռուսալեզու տիրույթ՝ հենց այն բառացի նույնությամբ, որով տպագրվել էր ադրբեջանական ԶԼՄ-ներում։

Պարսկալեզու տիրույթում, բացի թուրքական «TRT»-ից, որևէ լրատվամիջոց նման միտք չի տարածել, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ իրանցի զինվորական գործիչն այդպիսի բան չի ասել։