Ադրբեջանում պատասխանել են Ասյա Խաչատրյանի «խաղաղասիրական ժեստին»` այրելով հայկական դրոշը (Video)


16:00 , 15 հունվար, 2019

Asekose.am-ը գրում է.

Ադրբեջանում պատասխանել են ակտիվիստ Ասյա Խաչատրյանի«խաղաղասիրական ժեստին», որը լուսանկարվել էր Ադրբեջանի դրոշի ֆոնին:

Ադրբեջանական սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Ասյա Խաչատրյանի հասակակից աղջիկը զինվորական համազգեստով նախ կոշիկներն է մաքրում հայկական դրոշով, այնուհետև` այրում այն: Իսկ վերջում ցույց է տալիս թուրք ազգայնականների` «Գորշ գայլեր»-ի նշանը:

Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ազգայնական Azərbaycan Reallığ էջում: