«Էլ-փոստը»՝ մեկ դար առաջ


03:49 , 15 հունվար, 2019

Հետաքրքիր է տեղեկանալ, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում կիրառվել են ավտոմեքենաների վրա տեղադրված փոստային աղավնիներով այսպիսի շարժական դաշտային կայաններ: Հատուկ վարժեցված աղավնիներին օգտագործել են ռազմաճակատի երկայնքով օպերատիվ տեղեկություններ փոխանցելու համար․ այդ գրությունները ամրացվում էին թռչունների վրա և ուղարկվում համապատասխան հասցեատիրոջը: 1916 թվականի արխիվային լուսանկարում պատկերված է Հյուսիսային Ֆրանսիայում տեղակայված բրիտանական բանակի փոստային աղավնիների շարժական կայաններից մեկը: