19:30 , 14 հունվար, 2019
Artsakhpress.am-ը գրում է.
Մարտակերտի շրջվարչակազմի և քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօրվանից շրջկենտրոնում սկսել է գործել ներքաղաքային երթուղի:
Այս մասին «
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը՝ նշելով, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոբուսը ձեռք է բերվել բարեգործական հիմունքներով:
Նա ասել է, որ երթուղին սկզբնական շրջանում երթևեկելու է օրական 4 անգամ:
«Քանի որ Մարտակերտի դպրոցը հեռու է, երթուղին առաջին հերթին հարմարեցված է դպրոցահասակ երեխաների ռեժիմին: Երթուղային ծառայությունից օգտվելու հնարավորություն ունեն բոլոր բնակիչները: Առավոտյան ժամը 8:15-ին երթուղին կշարժվի քաղաքի Մաշտոցի փողոցից: Ուղեվորավարձը 50 դրամ է»,-նշել է քաղաքապետը: