Ֆրեդի Մերկուրիի հարսնացուն ստանալու է Queen խմբի մասին պատմող ֆիլմի եկամուտի 19 տոկոսը


12:00 , 14 հունվար, 2019
Life.panorama.am-ը գրում է.
Queen խմբի լեգենդար երգիչ Ֆրեդի Մերկուրիի հարսնացուն՝ Մերի Օսթինը, ստանալու է Մերկուրիի և նրա խմբի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի եկամուտների 19 տոկոսը: Ֆիլմի ցուցադրություններից մինչ այժմ 770,6 միլիոն դոլար է գոյացել:
Մերկուրին ու Օսթինը ծանոթացել են 1970 թվականին, այդ ժամանակ Ֆրեդիին աշխարհը այնքան էլ լավ չէր ճանաչում: Հետագայում նրանք նշանադրվել են, սակայն չեն ամուսնացել: Իրենց բաժանումից հետո էլ Մերկուրին, մինչև իր կյանքի վերջը, ջերմ հարաբերություններ է պահպանել նախկին հարսնացուի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ