Տարին երկրին փոփոխություն կբերի, եթե դուք ինքներդ իրականացնեք այդ փոփոխությունները


11:46 , 31 դեկտեմբեր, 2018

Հայ ժողովուրդը Ամանորը դիմավորում է մեծ մոլորության մեջ գտնվելով: Նրան հավատացրել են, թե մեր կյանքի վատ բաները ՀՀԿ-ով էին պայմանավորված, ու նրանց հեռանալով կյանքը փոխվելու է: Մինչդեռ իրականում մեր կյանքի վատ բաները մեր ժողովրդի հոգեմտածողության հետևանք էին, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ն:

Մեր կյանքում իրական վերափոխում կարող է լինել մի դեպքում. եթե ի հայտ գա քաղաքական այնպիսի հոսանք, որը նպատակ կդնի վերափոխել ժողովրդի հոգեմտածողությունը:

2019-ն այդ առւումով շրջադարձային է լինելու:

Եվ իմացեք, տարին երկրին փոփոխություն կբերի, եթե դուք ինքներդ իրականացնեք այդ փոփոխությունները: