Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով


16:50 , 30 դեկտեմբեր, 2018

24news.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է, որ երկկողմանի հարաբերությունները հիմնված են ընկերության բազմադարյան ավանդույթների, մշակութային եւ հոգևոր մտերմության վրա, և համոզմունք է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապդման, կառուցողական համագործակցության եւ գործընկերային փոխազդեցության վերաբերյալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, ինչը լիովին համապատասխանում է երկու պետությունների եղբայրական ժողովուրդների հետաքրքրություններին եւ համահունչ է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հետ: