«Ես չեմ հասկանում նրանց, ովքեր ուրախանում են գազի ենթադրյալ թանկացումից». Արման Աբովյան


15:10 , 29 դեկտեմբեր, 2018

Ես չեմ հասկանում նրանց, ովքեր ուրախանում են գազի ենթադրյալ թանկացումից։ Այ ձեր ցավը տանեմ, ախր «հպարտությունը և անկախությունը» չեն չափվում գազի գնով, դրանք մի փոքր այլ գաղափար են։

Եվ ևս մի հետաքրքիր դիտարկում․ մարդկանց գերակշիռ մասը, ովքեր թանկ գազը համարում են «անկախության և ինքնիշխանության հաղթանակ», բնակվում են Հայաստանից դուրս և հիմնականում Ռուսաստանում։ Այսպիսի պարադոքս։))))