Հայաստանի էներգետիկ անկախության ամենաարագ և արդյունավետ լուծումն արևային էներգիայի կտրուկ զարգացումն է


23:45 , 28 դեկտեմբեր, 2018

Անկախ գազի գնից՝ մեկ էներգակիրից նման կախվածությունը միշտ բերելու է քաղաքական և տնտեսական խնդիրների։ 

Հայաստանի էներգետիկ անկախության ամենաարագ և արդյունավետ լուծումն արևային էներգիայի կտրուկ զարգացումն է։ Ընդ որում, այդ մասով տնտեսական գործոնը պետք է դառնա առաջնային, մասնավորապես, արևային էներգիայի գնման սակագնի էական բարձրացումը, արտոնությունները կավելացնեն ոլորտի ներդրումները։ Հաշվի առնելով, որ արևային էներգիայի ծավալները դեռևս աննշան են համակարգում, թանկ սակագինը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա և հնարավորություն կտա նվազեցնելու գազից կախվածությունը։