Թոփ 5 մթերք ձմեռային սննդակարգի համար


23:15 , 28 դեկտեմբեր, 2018

Ցրտերն ընկել են, իսկ երբ արևն արդեն այդքան էլ ուժեղ չի ջերմացնում, վիրուսներն արագորեն ակտիվանում են: Լավ ինքնազգացողության և տրամադրության համար ոմանք սկսում են մարզվել, ոմանք էլ անցնում են վիտամինների: Շատ կարևոր է չմոռանալ մրգերի ու բանջարեղենի մասին, որ կպաշտպանեն վիրուսներից:

Կիտրոն

Կիտրոնն իմունիտետը պահելու լավագույն օգնականն է: Ցիտրուսը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ օգտակար նյութերով: Եթե ամեն օր ձեր թեյին ավելացնեք կիտրոնի հյութ, կարող եք վստահ լինել, որ սեզոնային վիրուսները կանցնեն ձեր կողքով:

Սոխ

Դեռ մեր նախնիներն են նկատել սոխի բուժիչ հատկությունները: Սոխը մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, ինչն օգնում է պայքարել բակտերիաների դեմ:

Կաղամբ

Բազմաշերտ «գեղեցկուհին» առաջատար դիրք է գրավում ամինաթթուների պարունակությամբ, որոնք պատասխանատու են նորմալ նյութափոխանակության համար: Կաղամբը նաև հիանալի է ազդում աղիների միկրոֆլորայի վրա և ազատում է օրգանիզմը թունավոր նյութերից:

Գազար

Մռայլ եղանակին տրամադրությունը բարձրացնելու և նյարդային համակարգը պաշտպանելու համար ձեր սննդակարգում մտցրեք գազար: Լավ տրամադրության համար պատասխանատու է վիտամին B-ն:

Խնձոր

Այս միրգը գիտնականներն անվանում են համեղ «էներգետիկ»: Եվ դա՝ շնորհիվ պոլիվիտամինների: Բացի այդ՝ խնձորը մեծ քանակությամբ ասկորբինաթթու է պարունակում, որը նպաստում է անոթների մաքրմանը: Իսկ պեկտինն օրգանիզմից հանում է թունավոր նյութերը: