Չորս տարի առաջ այս օրն իր երկրային կյանքն ավարտեց հայ քաղաքական իրականության յուրահատուկ համ ու հոտ ունեցող կերպարներից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը: Ըստ իս՝ նա երրորդ հանրապետության քաղաքական դաշտի աղն էր:
Ընկեր Վահանի մասին անվերջ կարելի է խոսել, ՄԱՐԴ էր, ով դիմացինին կարողանում էր իր հանգիստ ու ինտելեկտուալ դիալոգով ենթարկել իրեն:
Մի անգամ ընկեր Վահանն ինչ-որ հաղորդման հյուր էր։ Լրագրողի այն հարցին, թե իր կյանքում քանի՞ գիրք է կարդացել և որն է ամենասիրվածը, նա պատասխանեց՝ մոտ 5000 կտոր գիրք։ Դա նորմալ էր, և իմ ռեակցիան բավական ադեկվատ էր, բայց շոկ ապրեցի, երբ իմացա, որ Վահանի սիրած գիրքը Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործությունն է:
Ունիկալ անձնավորություն...
Լույս իջնի գերեզմանիդ, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ...