Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում:
Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:
Եւ ուրեմն՝
• Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն:
• Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
• Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:
• Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս, Արցախի և Հայաստանի նախագահ:
• Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դըմփ-դըմփ-հու»-ի իշխանազավթմանը:
• Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:
• Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:
• Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն հայոց վեհափառի վրա:
• Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա:
• Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների:
Եվ այս ամենն՝ ընդամենը 8 ամսում: