Դեսպան Ներսեսյանը Բրեդ Շերմանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները


18:20 , 24 դեկտեմբեր, 2018

Aravot.am-ը գրում է.

Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին (Brad Sherman): Դեսպանը շնորհավորեց Բրեդ Շերմանին վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնեց հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված կոնգրեսականի ջանքերի համար: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ու միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ հնչեցրած դրական գնահատականներն ու զեկույցները: 

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր և ընդգծեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարությունը միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման հարցում: Կոնգրեսական Շերմանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` որպես Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Կոնգրեսում շարունակելու քայլերը` ի նպաստ հայ-ամերիկյան գործակցության շրջանակի հարցերի առաջմղման: