«Աշխատանքի տեղավորելիս բացառապես ընկեր֊ծանոթ հանգամանքը հաշվի առնողները խոսում են նախկին իշխանության բարեկամների մասին». Վազգեն Սաղաթելյան


11:55 , 24 դեկտեմբեր, 2018

Կրճատումների կամ այսպես կոչված օպտիմալացման հետ կապված իշխանական ֆեյքերը նոր թեզ են կպած տարածում, թե բա. «Բոլորս էլ գիտենք, որ մի շարք նախարարություններ բացվել էին զուտ ՀՀԿ-ի ընկեր-բարեկամներին գործի տեղավորելու համար»։

Դե վարչապետի ասածն են վերարտադրում, թե բա՝ որ մի կես տարի գործի չգաք, ոչ մեկ չի նկատի։

Երբ ես ասում էի, որ փողով բանակից ազատվածներն այսօր դարձել են երկրի ղեկավար ու խոսում են բանակում առկա կոռուպցիայի ու դրա անթույլատրելիության մասին, շեշտում էի, որ սա է իսկական ցինիզմը։ Իսկ էդ երևույթը չի կարող միայն մեկ արտահայտում ունենալ, դա ապրելակերպ է, արժեքների համակարգ։ Բոլոր ընկեր-ծանոթ-բարեկամներին գործի բերելուց ու բացառապես էդ հանգամանքը աշխատանքի տեղավորելիս հաշվի առնելուց հետո խոսում են նախկին իշխանության բարեկամների մասին։))) Դեռ ամիսներ առաջ հպա՜րտ քաղաքացին էսօր լոդր ա դարձել, ու լոդրների բանակը հեսա համալրվելու է տասնյակ հազարավոր «զինվորներով»։

Նիկոլի սիլուետով էն մայկեքից եմ ուզում, բայց «դուխով»-ի տեղը վրան գրված լինի «ցինիզմ»։ Այ դա կլինի ազնիվ։

#քայլարաստներ