Այն մարդիկ, ովքեր ասում են, որ սա հեղափոխություն չէ, ի՞նչ են մտածում, ինչպե՞ս պետք է լինի հեղափոխությունը 21-րդ դարում


11:58 , 18 դեկտեմբեր, 2018

Հետաքրքիր է, էն մարդիկ, ովքեր ասում են, թե սա հեղափոխություն չէր, որովհետև հեղափոխությունը... ու սկսում են դասական սահմանումներ տալ, տեսնես ի՞նչ են մտածում, էդ ինչպե՞ս պետք է լինի հեղափոխությունը 21-րդ դարում:

Հա, հեղափոխությունը, դասական իմաստով, ենթադրում է սոցիալ-տնտեսական կացութաձևի փոփոխություն, բայց էս դարում ախր ի՞նչ կացութաձևի փոփոխություն: Այսինքն՝ ի՞նչ, ուզում էին, որ անցում կատարվեր սոցիալիզմի՞, կոմունիզմի՞ կամ, ասենք, ֆեոդալիզմի՞, թե՞ ժողովրդավարական կառավարման ձևից միապետության, ու թագավորի թեկնածուն էլ բաբաններով ու այրուձիով Երևանի բերդը գրավեր:

Դրա համար էլ հիմա գրականության մեջ մտել է «թավշյա հեղափոխություն» հասկացությունը, որը նույնպես հեղափոխություն է, բայց արդեն ոչ թե կացութաձևի, այլ համակարգի կառուցվածքային-ֆունկցիոնալ ասպեկտի փոփոխության տեսքով: Իսկ բերդեր գրավելու փոխարեն էլ օրենսդիր ու գործադիր մարմինների անդամներին, քաղաքական մասնակցության մեծ ծավալներով, ուղղակի ստիպում են հեռանալ: Դրսերում 21-րդ դարն է, մարդիկ հիմա ապրում են սմարթ տեխնոլոգիաներով, ոչ թե քարացած կացութաձևերով: