Զարմանահրաշ Կրակովը՝ դասական եվրոպական քաղաքներից մեկը (Video)


10:12 , 14 դեկտեմբեր, 2018
Զարմանահրաշ Կրակովը՝ դասական եվրոպական քաղաքներից մեկն է: Լեհաստանի նախկին մայրաքաղաքի պատմական կենտրոնը դեռևս 1978-ից ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պաշտոնական ցանկում: Այս գեղեցկագույն, ամբողջությամբ իր հին ճարտարապետությունը պահպանած քաղաքը բաղկացած է չորս առանձին պատմական հատվածներից. առաջինը Կրակովի միջնադարյան կենտրոնն է՝ հանրահայտ Հին քաղաքը, հետո՝ Վավելի վեհաշուք թագավորական ամրոցը, որը գտնվում է Վիսլա գետի բարձրադիր ափին, այնուհետև՝ Վիսլայի հակառակ ափին գտնվող Պոդգուժե նախկին ավստրիական թաղամասը, և վերջապես, հին հրեական Կազիմեժ թաղամասը, որտեղ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծավալվել են Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակն» օսկարակիր ֆիլմում նկարագրված դրամատիկ իրադարձությունները: